Posted in Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-

սնավ-

քնավ-

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Posted in Uncategorized

3-րդ դասարանի համար տրամաբանական խնդիրներ

Արմենը իր ընկերների համար գնեց 8 հատ թխվացքաբլիթ։ Հարց քանի՞ հոգի են նրա ընկերները և նա եթե մեկ հոգու համար 2 թխվացքաբլիթ գնեց նա։

 

Դպրոցում ուսուցչուհին երեխաներին տվեց 55 հատ մատիտ։ Քանի՞ հոգի էին երեխաները եթե յուրաքանչյուր երեխայի նա տվեց 5 հատ մատիտ։

 

Խանութում կար 45 հատ խաղալիք և ամեն օր նրանք ստանում էին 5 խաղալիք։ Հարց քանի՞ հատ խաղալիք կլինի մեկ շաբաթում։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Վարժ․84

Արտահայտի՛ր․

ա) գրամներով

5 կգ=5000

 7 կգ=7000

 250 գ=2500000

 5 գ=50000

5գ=50000

 12 կգ=1200

 60 գ=600000

 

բ) գենտներով

5 տ=50 g

12 տ = 120

7 g=7 ց

 

գ) կիլոգրամներով

12 տ=12000

22 տ 5 g=22500

25 տ 7 կգ= 25007

4 տ 5 g 62 կգ=4562

Continue reading “Մաթեմատիկա”

Posted in Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ընկան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ- ցանել

քող կապել- հարսի քողը դնել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Աշնան ցրտին սև սև ամպեր եկան, առավոտյան ցրտեր սկսեցին։ Անձրևները սկսեցին, տերևներնել ընկընելով։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-անջատել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

արյուն-ամպ=կարմիր ամպ

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

 

Posted in Բնագիտություն

Երկրի ներքին կառուծվացքը․քարոլորտ

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:

Երկիրը կազմված է երեք հիմնական մասերից, կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը և երկրակեղևը։
2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը։

Posted in Մայրենի

Երաժշտությունը իմ կյանքում

Ես շատ եմ սիրում երաժշտություն: Ես սիրում եմ դաշնամուր նվագել, երգեր լսել և պարել։ Սիրում եմ պարել աշխույժ երգերի տակ և լսել աշխույժ երգեր։ Ես հաճախել եմ դաշնամուրի դասերի 2 տարի։ Նաև իմ հորաքույրն է դաշնամուրի մասնահետ: Նա նվագում տարբեր երաժշտություններ: Լսում է երգը և սկսում է նվագել։ Նա նույնիսկ երգի ուսուցչուհի է եղել։

Posted in English, Uncategorized

ԱՆգլերեն

Answer the questions.

  1. Is your family big or small? My family is small. I have mother, father, brother and me.

2. Is your house big or small? Describe your room. My home is small and my room is not big.

3. When do you get up in the morning? I get up at 7 am. And I don’t have  breakfast in the morning.

4. What do you have for breakfast? I drink tea every morning.

5. What subjects do you study at school. I am studying in the school Mathematics, Armenian, Russian, and English.

6. Can you name the days of the week? Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday, Sunday.

7.  What sport do you like? I like to ride a bike.

8.. Have you got a pet? Tell about your pet. I have got a hamster, cat, parrot, rabbit and guinea pig. Now I don’t have a pet.

9. What do you usually do in the evening?  I usually do my homework.

10. Do you like weekends? What do you do at weekends? I love weekends but I usually do my homework and walk with my family.

Posted in Մայրենի

Սարոյանի մասին

Վահագն Դավթյանի «Բարի Հսկան» գրքից ես հասակացա, որ Սարոյանը խելացի է, հայրենասեր, մարդասեր, պարզ, մարդամոտ։

Սարոյանի խրաթներից է.

«Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա»։

Իմ կարծիքով սա նշանակում է, որ պետք է բարի լինել, բայց թույլ չտալ, որ քեզ նեղացնեն։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Վարժ․75

 

Վանդակները փոխարինի՛ր գործողության նշաններով այնպես, որ ստանաս հավասարություն։

ա) 5×5+5×5+5=55 բ) 6×6+6×6-6=66

 

Վարժ․76

 

Մարզի՛ր հիշողությնդ։

 

47+25=72×10=720:9=80-16=64+17=81-34=47

 

Վարժ․71

 

Պատասխանի՛ր արագ։

7 ձկնորսներ 7 ձուկը ուտում են 7 օրում։ Նույն պայմանների դեպքում 5 ձկնորսներ 5 ձուկը քանի՞ օրում կուտեն։

 

Պատ․՝ 5 ձկնորսը  5 ձուկը կուտի 5 օրում

 

Ձկնորս Աշոտը 5 րոպեում բռնեց 5 ձուկ։ Նա քանի՞ ձուկ կբռնի 7 րոպեում։

 

Պատ․՝  Աշոտը 7 րոպեում կբռնի 7 ձուկ

 

Խնդիր․69

 

Գրքի և գրիչի գների տարբերությունը 270  դրամ է։ Որքա՞ն արժե գիրքը, եթե գրիչն արժե 30 դրամ։

 

Լուծում

30+270=300 դրամ

Պատ․՝300 դրամ

 

Խնդիր․73

 

ա) Հայկը գրել է բոլոր միանիշ և երկնիշ թվերը։ Կարո՞ղ ես ասել, թե Հայկը քանի անգամ է օգտագործել յուրաքանչյուր թվանշան։

 

Հյուրաքանչյուր թվանշանը 20 հատ է

 

բ) Հայկը պարզեց, որ բոլոր երկնիշ թվերի քանակը 90 է։ Իսկ դու կարո՞ղ ես պարզել բոլոր թվերի քանակկը։

Բոլոր եռանիշ թվերի քանակը 900ն է։