Posted in Մայրենի

Ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Continue reading “Ամեն ինչ ոսկեզօծվել է”

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Վարժ․121

Ատրագրի՛ր և լրացրո՛ւ բաց թողած թվերն ու թվանշանները։

ա) 23×10.000+3×1000+1×1=23001

800.000+3+1=800031

բ) 2 հազ․ + 5 մ․ =2005

4 հազ․ + 2 հ. + 8 մ․ = 4208

 

Վարժ․124

Մարզի՛ր հիշողությունդ։

Վարժ․122

Կարդա՛, մեկնաբանի՛ր և պատասխանի՛ր հարերին։

 

Եթե 218 թվի գրությանը արջից կցագրենք 0 թվանշանը, ապա ի՞նչ

Ցույց կտա ստացված թվի յուրաքանչյուր թվանշան։

2180

 

Քանի՞ անգամ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը աջից կցագրենք 

Երկու հատ 0 թվանշան։ Ասա՛ օրինակներ։

21800

 

Վարժ․123

Ժամը քանի՞սը պետք է ցույց տան երկրորդ ժամացույցները։

Posted in Մայրենի

Քարանձավում

Անուն, ազգանուն

Եվա Հովհաննիսյան

Կարդա՛ և դեղինով ընդգծի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառերը: /2 միավ. /

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

Continue reading “Քարանձավում”