Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Վարժ․371

Կատարի՛ր գործողությունները։

բ) 82 կգ — 650 գ=7550 գ

62 տ 210 կգ ― 280 կգ=61 տ 930 կգ

 

գ) 24 օր — 6 ժ=23 օր 18 ժ

12 ժ 20 ր- 40 ր=11 ժ 40 ր

 

Վարժ․372

Լրացրո՛ւ աղյուսակը։

a b axb a:b a+b a-b
2520 140 35280 18 2660 2380
1100 55 1100 20 1155 1045

 

  1. 2520×140=35280
  2. 2520:140=18
  3. 2520+140=2660
  4. 2520-140=2380
  5. 20×55=1100
  6. 1100×55=1100
  7. 1100+55=1155
  8. 1100-55=1045

 

Վարժ․373

Երեք իրար հաջորդող թվերի գումարը 183 է։ Որո՞նք են այդ թվերը։

Լուծում

183:3=61

61-1=60

61+1=62

Պատ․՝60, 61, 62

Վարժ․375

ա) Տպարանում գրքի շապիկը թաղանթապատող հաստոցը 10 րոպեում թաղանթապատում է 240 շապիկ։ Քանի՞ շապիկ կթաղանթապատի այդ հաստոցը 2 ժամում։

Լուծում

120:10=12

12×240=2880

Պատ․՝2880 շապիկ

բ) Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում 

Լցնում է 45 շիշ։ Քանի՞ րոպեում այն կլցնի 450 շիշը։

Լուծում

450:45=10
10×5=50

Պատ․՝50 րոպեում

 

Վարժ․376

ա) Բնակարանի վերանորոգման համար վճարելով 117000 դրամ՝ գնեցին 2 տ գաջ և 3 տ ցեմենտ։ Ի՞նչ արժե 1 տ գաջը, եթե 1 տ ցեմենտը արժե 25000 դրամ։

Լուծում

25000×3=75000

117000-75000=42000

42000:2=21000

Պատ․՝21000 դրամ

 

բ) 3 կգ գամ գնելու համար վարպետը վճարել է 2400 դրամ։

Որքա՞ն արժե 15 գամը, եթե 40 հատ գամի զանգվածը 1 կգ է:

Լուծում

2400:3=800

800:40=20

20×15=300

Պատ․՝300 դրամ

 

Posted in Մայրենի

Փշատերևը

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկինՁմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Շնորհավոր ամանոր…