Posted in Uncategorized

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Քանի՞ էջ ունի գիրքը, եթե էջերի համարակալումը սկսվում է համար 3-ով և ավարտվում է 27-ով, ընդ որում, գրքում պոկված էջեր չկան։
24

2. Նարեկն օրական ուտում է երկու պաղպաղակ, իսկ Աշոտը օրական՝ մեկ պաղպաղակ։ Նրանք միասին մեկ շաբաթում քանի՞ պաղպաղակ կուտեն։

21
3. Քոլեջի հյուրատանը կա հինգ սենյակ։ Սենյակներից երկուսը ունեն 4 մահճակալ, իսկ մնացածը սենյակները՝ 3 մահճակալ։ Ամենաշատը քանի՞ մարդ կարող է տեղավորվել հյուրատանը, եթե բոլոր մահճակալները մեկտեղանոց են։
17
4. Բերքահավաքին երեք ընկերներ հավաքում էին կեռաս, խնձոր և սալոր։ Ընկերներից Աշոտը ո՛չ սալոր հավաքեց, ո՛չ կեռաս, Գեղամը՝ ո՛չ կեռաս, ո՛չ խնձոր: Ո՞ր մրգից հավաքեց երրորդ ընկերը ։
կեռաս
5. Նայելով վանդակներում գրված թվերին, գտիր, թե ի՞նչ թիվ պետք է գրել դատարկ վանդակում:

48

6. Նարեն պահարանի հինգ դարակներում փորձում է գրքերը դասավորել այնպես, որ յուրաքանչյուր դարակում տեղավորվեն տարբեր քանակով գրքեր։ Ամենաքիչը քանի՞ գիրք նա կկարողանա դասավորել բոլոր դարակներում միասին։
15

7. Այս տարի ամառային ճամբարը սկսվել է մայիսի 29-ին և տևելու է 12 օր։ Ամսվա ո՞ր օրը կավարտվի ամառային ճամբարը։
9

8. Հայկը երկու անգամ գնացել է Արատես։ Առաջին անգամ նա Արատեսում մնացել է 3 օր, իսկ երկրորդ անգամ՝ 2 օրով ավելի։ Ընդամենը քանի՞ օր է նա մնացել Արատեսում։

8

9. Արեգը Արամին տվեց 20 դրամ, արդյունքում՝ նրանցից ամեն մեկն ունեցավ 100 դրամ։ Սկզբում յուրաքանչյուրն որքա՞ն դրամ ուներ։
Արեգը ունի 120 դրամ, իսկ Արամը 80

10. Սկյուռն ուներ 20 կաղին: Ամեն օր նա ուտում էր երկու կաղին: Քսաներորդ կաղինը կերավ երկուշաբթի օրը: Սկյուռը շաբաթվա ո՞ր օրն էր սկսել ուտել իր կաղինները:
ուրբաթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով