Posted in Բնագիտություն

Ստուգի՛ր գիտելիքներդ

Որո՞նք են Երկրի մակերևույթը ձևավորող ներքին գործոնները։ 

Երկրաշարժերն և հրաբուխները։

Որո՞նք են Երկրի մակերևույթը ձևավորող արտածին գործոնները։

Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումը, Արեգակի էներգիան, ջրի հոսքը, քամին, բույսերի ու կենդանիների ներգոծությունը։

Ի՞նչ է հողմահարումը։ Հողմահարման ի՞նչ տեսակներ գիտեք։

Արտածին ուժերի ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը։Տեսակներն են հողմահարում, քիմիակական հողմահարում, ֆիզիկական հողմահարում, օրգանական հողմահարում։

Երկրի մակերևույթի ձևավորման վրա ազդո՞ւմ է արդյոք մարդու գործունեությունը։

Այո, ազդում է։

Posted in Բնագիտություն

Երկրի տարեկան պտույտը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված չորս եղանակների հերթափոխը

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Հունիսի 22-ից մինչև դեկտեմբերի 22-ը։

4. Ո՞րն է նահանջ տարին:

Posted in Բնագիտություն

Ավստրալիայի գետեր

Վիկտորիա (անգլ.՝ Victoria), գետ Ավստրալիայի հյուսիսում։ Երկարությունը 570 կմ է, ավազանը՝ 78 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Քիմբեռլիի սարավանդից, առաջացնելով էստուար՝ թափվում է Տիմորի ծովը։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 140 մ³/վրկ է։ Վարարում է մուսսոնային անձրևների ժամանակ (դեկտեմբերից մարտ)։ Նավարկելի է գետաբերանից 150 կմ:

Մուրեյ

Մուրեյ (անգլ.՝ Murray), Ավստրալիայի ամենամեծ գետը, որը իր ամենամեծ վտակ Դառլինգի հետ կազմում է երկրի ամենամեծ գետային համակարգը, որի մակերեսը կազմում է ավելին քան 1 000 000 կմ² (մայրցամաքի մոտ 12 %)։ Երկարությունը 2570 կմ է (Դառլինգի ակունքից՝ 3750 կմ), ավազանը՝ 1160 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ավստրալիական Ալպերից, թափվում Ալեքսանդրինայի ծովալճակը։ Գլխավոր վտակներն են Մառամբիջին և Դառլինգը։ Սնումը ձնաանձրևային է։ Վարարում է գարնանն ու ամռանը։ Տարեկան միջին հոսքը 14,8 կմ3 է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Հարուստ է ձկներով։ Մուրեյի և վտակների վրա կառուցվել են ջրամբարներ և ՀԷԿ-եր։ Գետը հատում է Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգների սահմանը։

Մերչիսոն

Մերչիսոն գետը սկիզբ է առնում Ռոբինզոն լեռան հարավային լանջից, որը մոտ է Փիք-Հիլ բնակավայրին և գտնվում է Արևմտյան Ավստրալիա նահանգի կենտրոնական մասում։ Վերին հոսանքում գետը ձգվում է դեպի արևմուտք, շուրջ 130 կմ մինչև վայրը, որտեղ նրան է միանում Յալգար (անգլ.՝ Yalgar River) գետը։ Այնուհետև Մերչիսոնը շարունակում է հոսքը արևմտյան ուղղությամբ ևս 100 կմ, որից հետո փոխում է ընթացքը դեպի հարավ-արևմուտք։ Շուրջ 120 կմ հոսքից նրան է միանում Ռոդերիկ գետը և հաջորդ 70 կմ -ից` Սանֆորդը։ Հաջորդ 100 կմ-ի ընթացքում Մերչիսոնը մի քանի կտրուկ շրջադարձեր է կատարում և այնուհետ հոսում է արևմտյան ուղղությամբ։ Հետագայում գետը մի քանի անգամ փոխում է իր հոսքի ուղղությունը։ Վերջին շրջանում Մերչիսոնը հոսում է հարավարևմտյան ուղղությամբ, ապա թափվում է Հնդկական օվկիանոսԿալբարի քաղաքի մոտ, որը գետի ափին գտնվող միակ բնակավայրն է։ Տարածքի կլիման բավականին չոր է, անձրևներ տեղում են միայն ցիկլոնային շրջանում։ Երաշտի ժամանակ Մերչիսոնը շատ տեղերում ցամաքում է[1]։

 

Նուսա

 

 

Posted in Բնագիտություն

Ավստրալիա

18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40 000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թվականի հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս։ Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։

 

Posted in Բնագիտություն

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում Բնագիտություն

Ուսումնական 3-րդ շրջանում ես ջրեցի ներսի և դրսի ծաղիկները։Մենք փորցեցինք տարբեր հետաքրքիր փորձեր։ Պատրաստեցինք նոր գործիքներ։ Սովորել եմ տրբեր բաներ բնագիտույան դասեր։ Վերջերս մենք անցանք «Google Earch» ծրագրով։ Այդ ծրագրով մենք փորձում էինք գտնել մեր տան տեղը։

Posted in Բնագիտություն

Մանչու պիկչու քաղաքներ

 

Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այս քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին[16], և գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիները ներխուժեցին ինկերի կայսրության տարածք[17]։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չհասան Մաչու Պիկչու։ Քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այս քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը, և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացան։ Մաչու Պիկչուի նմանությամբ բարձրալեռնային Չոկեկիրաո քաղաքը գոյատևել է ավելի երկար՝ մինչև 1570-ական թվականները։

Posted in Բնագիտություն

Ուրան

Ուրանի ստանդարտ մոդելը ենթադրում է, որ այն կազմված է երեք մասերից՝ կենտրոնում (մանտիա), քարե միջուկ, միջին մասում — սառցե շերտ, և դրսից — ջրա-հելիումային մթնոլորտ։ Միջուկը համեմատաբար փոքր է, նրա զանգվածը կազմում է 0,55 — 3,7 երկրային զանգված և ունի շառավիղ, որը ամբողջ մոլորակի շառավղի 20% է կազմում։ Մանտիան (սառույցները) կազմում է մոլորակի հիմնական մասը (60 % ընդհանուր շառավղից, մինչև 13,5 երկրային զանգված)։ Մթնոլորտը, ունենալով ընդամենը 0,5 երկրային զանգված (այլ գնահատականներով 1,5), տարածվում է Ուրանի շառավղի 20% ի չափով։ Ուրանի կենտրոնում խտությունը պետք է աճի մինչև 9 գ/սմ³: Մանտիայի և միջուկի սահմանին ճնշումը պետք է հասնի մինչև 8 միլիոն բար (800 ԳՊա) իսկ ջերմաստիճանը՝ 5000 Կ։ Սառցե շերտը փաստացիորեն չի հանդիսանում սառույցից ինչպես ընդունված է հասկանալ, քանի-որ կազմված է տաք և խիտ հեղուկից, որը հանդիսանում է ջրի, ամոնիակի և մեթանի խառնուրդ։

Posted in Բնագիտություն

Giza Plateau

 

Գիզան Մեմֆիսի հյուսիսային գերեզմանատունն էր հայտնի դարձավ IV դինաստիայից հետո, մեծ բուրգերի կառուցումից հետո՝ այստեղ դրվեցին փարավոնների դամբարաններ։ Էլ Գիզայի մոտ Լիբիայի անապատում պահապանվել է փարավոնների դամբարաններ Քեոպսի, Հեֆրենայի և Միկերինա որոնք կառուցվելեն մ.թ.ա. առաջին դարի երրորդ կեսին և գրվել է հելենիստական գրականությունում՝ (աշխարհի յոթ հրաշալիքներում)։

969 թվականի Ջահհարայի գլխավորած բանակը ներխուժեց Եգիպտոս և հաղթեց Գիզայի ճակատամարտում պարտւթույան մատնելով Աբասսի բանակին։

Posted in Բնագիտություն

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը