Posted in Հայրենագիտություն

Երվանդ Քոչար (Կրճատած տարբերակ)

1923 – 1936 թթ. Փարիզում Երվարդ Քոչարը ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն։ Քոչարը Տարածական նկարչության  հիմնադիրն է։ Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների` Պիկասոյի, Բրակի և մյուսների կողքին: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ։ Հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, «Սասունցի Դավիթը»  /1959թ./  և այլ ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը  ստեղծվել է 1984թ.

Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակները: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է  «Տարածական նկարչություն»:

 

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը։  Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ 13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ ճանապարհորդը գրում է. Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից:Ոսկերչություն, արծաթագործություն և տարազ:  Հագուստը և զարդերը դրանք տարազի մաս են։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։ Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր  չեն պատրաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքե ։Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։

Posted in Հայրենագիտություն

Կիլիկյա հայոց պետություն

Կիլիկիան Տիգրան Մեծի պետությունների մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր էին բնակվում։ Հայերն այնտեղ պահպանում էին նրանց մայրենի լեզուն: Գագիկ II թագավորին Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։ Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. պատերազմմեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։  Այսպես, ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը: Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի շնորհիվ:   Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել  գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ։ 1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց։  Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր: Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև  ֆրանսերեն,   հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:
Posted in Հայրենագիտություն

Հայ ճարտարապետետությունը

Մշակույթի մեջ իր տեղն ունի ճարտարապետությունը։ Հայ ճարտարապետներից էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ: Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ Մի պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։  Անի մայրաքաղաքում հռչակվեց Տրդատ ճարտարապետը: Տրդադը հանձնարարություն է ստանում։ Անիում պետք է կառուցվեր մեծ եկեղեցի, որը նվիրվելու էր Քրիստոսի ծննդյան 1000-ամյակին: Հետո. հայ ճարտարապետներից լինում է Մոմիկը։ Մոմիկի գործերից են Սոֆիայի տաճարը, Անիի Մայր տաճարը և Զորաց եկեղեցին: Մոմիկը սիրահարվում է Իշխանի դստրին: Իշխանը խոստացավ, որ եթե Մոմիկը կարողանա մինչև իր ասած ժամկետը տաճար կառուցի նա թույլ կտա, որ նա ամուսնանա իր դստրի հետ: Երբ տաճարը արդեն ավարտին էր հասնում, Իշխանը իր ծառային հրամայում է որ գնա և այնպես անի որ տաճարը ավարտին չհասնի: Ծառան բարձրանում է վանքի գմբեթի վրա, Մոմիկին հրում և գցում նրան։ Վարպետին թաղում են ընկած տեղում՝ իր կառուցած վանքի բակում:

Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Այվազովսկու

  1. Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Հայտնի է իր ծովանկարներով։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։

Նա ավարտել է Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը մեդալներ պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։

Վաստակած գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Մահացել է 1900 թվականին

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]։

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի

Posted in Հայրենագիտություն

Պատում ճամփորդության մասին

Երեկ մենք գնացինք Հայաստանի ազգային պատկերասրահ: Այնտեղ ինձ շատ հետաքրքիր էր և ուրախ: Էնտեղ կար տարբեր փոքրիկ նկարներ: Տարբեր հեղինակներ և լիքը հետաքրքիր բսներ: Վերջում գնացինք էնպիսի սենյակ որտեղ, շատ մեծ նկարներ կային նույնիսկ պատերի չափս: Թանգարանից հետո մենք գնացինք պաղպաղակ առնելու ամեն մեկը իր փողերով: Դրանից հետո գնացինք kfs: Կերնք վերջացրեցինք և գնացինք տուն:

Posted in Հայրենագիտություն

Արտաշեսյաններ

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։

Հայրենագիտության հաշվետվություն ամբողջ տարվա

Իմ բնակավայրը

Առասպել դավիթ քարիի մասին

Երևանի պատմության թանգարան

Առասպել ագռավաքարի մասին

Առասպել Վահագնի մասին

Եղանակների աստվածը

(Իմ հորինած) Առասպել Վահանի մասին

Աստվածներ և հերոսներ հայկական դիցարանի աստվածներ և հերոսներ

Մարզեր և մարզկենտրոններ

Հայկ և Բել

Մեսրոպ Մաշտոց

Գրիգոր Տաթևացու

Գրիգոր Տաթևացու

Որդան կարմիր

Դվին

Առաջին ուսումնական հաշվետություն

Աշխարհի 7 հրաշալիքները

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

7 հրաշալիքները հայրամասում

Խնձորեսկի կամուրջ

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

Արմավիրի մարզ

Արարատի մարզ

Արագածոտնի մարզ

Գեղաքունի մարզ

Տավուշի մարզ

Հայաստանի տեսարժան վայրերը

Արտաշեսյաններ

 

Պատում՝

Ինձ շատ դուր եկավ այս դասերից «Առասպել Դավիթ քարի մասին»-ը որովետև այն շատ հետաքրքիր է և ես մինչև հիմա չեմ մոռանում այդ առասպելը։ Եվ սովորաբնար առասպելները ինձ ավելի շատ են դուր եկել։ Եվ ավելի հետաքրքիր են եղել։