Posted in Մայրենի

Կոչական գործնական քերականություն

341. Նախադասության ընդգծված բառերը հանի՛ր։ Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված
բառերը:
Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է
գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե, 1937 թվականին են
առաջին անգամ համարներ գրել: Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Նրանք բոլորը կոչական են։
342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս:
Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՞ւն դարձրու և փորձի՛ր բացատրել:
Եղիշե, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու։
Հասմի՜կ, այս երկտողից բացի ուրիշ բան չի՞ գրել: Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ.
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ: Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել։
Նրանք կոչական են ցույց տալիս։
343. Ընդգծված բառերը կոչականներ են։ Այդ անունը բացատրի՛ր:
Կոչականը նշանակում է մեկին կանչել։ Նրա կետադրական նշաններն են ստորակետը, անունից հետո և առաջ, և շեշտը։ Օրինակ՝
Աննա՛, արի՛, էստեղ։
344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Արե՛գ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Ստե՛լլա:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, ուսուցի՛չ: Գիտե՞ս, Աննա, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ի՜նչ ասես չես մտածի, Վահե՛ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղիկն աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում՝ ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:
Ա. Եղբա՛յր, էսպես էլ բան կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բան կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա։
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստուն փիլիսոփա։
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՞ր.
ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն
գյուտարար, ավտոտնակ է՛լ պետք չէր լինի:
Բ խմբի բառերն բառակապակտություններ են, իսկ Ա խմբի բառերն կոչական։
346 Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՞ր շեշտի տեղը:
Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՜ Անահիտ։
Տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս։ — Չա՛ր, տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս։
Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է։ — Փոքրի՛կ, աղջի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է։
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ: — Հարգելի՛,
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովիվ:
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր րան չկա։
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ։
347 Նախադասություններ կազմիր` տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:
Բարի՜ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՜մ հեռատես ընկեր, անտառի ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:
Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում։ Նախադասությունն ավարտվ վարտվում է վերջակետով։

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը։

352. Նախադասություններն ավարտի՛ր։ Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը։
Նա ամեն առավոտ վազում է, որ …..
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի….:
Նա ամեն առավոտ վազում է, չնայած …..
Նա ամեն առավոտ վազում է, իսկ….:
Նա ամեն առավոտ չի վազում, այլ ….:
353. Նախադասություններն ավարտի՛ր։ Ինչո՞վ են տարբերվում ավարտները:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ …..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի…..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև….
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը …..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին …..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ …..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…..
354 Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին (ընդգծված բառերը հանի՞ը): Ի՞նչ նախադասություններ

ստացվեցին:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:
Ա. Ջրի մի նա ամբողջ առանց ղեզերել էր շաբաթ անապատում։
Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեզերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։
Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։
Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:
Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք: Թշնամին բանակում շրջապատեց քաղաքին։
Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել: Մայրամուտին արեգակը պալատները կարմիր ներկեց։
Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա: Փախստականը բարձրացավ ժայռերի մեկ վրա։
Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել: Այնտեղ ժայռերիմեջ մարդիկ իսկսկան տներ են փորել։
293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ…. «Բիբլիա» հայերեն «գիրք». …
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար….
Եզիպտացիներից հետո այդ երկրում` փյունիկցիները` հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները ….
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը ….
Փյունիկցիները Վասկո դե Գ-ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ….
294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում՝ ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց։ Հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ։ Դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:
297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:
Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տերևը… է:

bu… lừ:
Մեր բակը … է:
Ջրի թագավորությունը … է:
Արևը հսկա … է:
Այս տարին … :
306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:
Օրինակ`
Օր — Օրը պայծառ է: Օրը մթնեց:
Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:
307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):
Վաղուց արդեն սարերը կանաչ են:
Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը հավատարիմ թռչուն է։
Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։
Ցերեկները սովորաբար մի քիչ քնո phmm L:
Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:
Posted in Մայրենի

Վերլուծություն մեղուն ու մարդը

Մեղուն ու մարդը
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

 

Վերլուծություն՝

Այս ատմվածքը ինձ դուր եկավ։ Ես չունեմ առանձին դուր եկած հատված, ինձ բոլոր մասերը դուր եկան։ Այս պատմվածքը սովորեցնում է, որ պետք է լինել խնամ մեղուներին։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:

2. Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել, կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել։

Սիրել-սիրի՛ր-սիրեցե՛ք, կանչել-կանչի՛ր-կանչե՛ք, նկարել-նկարի՛ր-նկարե՛ք, լսել-լսի՛ր-լսե՛ք, նստել-նստի՛ր-նստե՛ք, կանգնել-կանգնի՛ր-կանգնե՛ք, զանգել-զանգի՛ր-զանգե՛ք, կապել-կապի՛ր-կապե՛ք, փրկել-փրկի՛ր-փրկե՛ք, կապկպել-կապկպի՛ր-կապկպե՛ք, կոտորել-կոտորի՛ր-կոտորե՛ք։

Բ. Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոռալ։

Խաղալ-խաղա՛-խաղացե՛ք, սողալ-սողի՛ր-սողե՛ք, կարդալ-կարդա՛-կարդացե՛ք, գնալ-գնա՛-գնացե՛ք, մնալ-մնա՛-մնացե՛ք, գոռալ-գոռա՛-գոռացե՛ք։
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել։

Հեռանալ-հեռացի՛ր, գոհանալ-գոհացի՛ր, վախենալ-վախեցի՛ր, կամենալ-կամեցի՛ր, հասնել-հասի՛ր, թռչել-թռչի՛ր, մեռնել-մեի՛ր, կորել-կորի՛ր, փախչել-փախչի՛ր։
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:

Ուտել-կե՛ր, գալ-արի՛, տալ-տո՛ւր, լինել-եղի՛ր, տեսնել-տես, ելնել-ելի՛ր։

-Կե՛ր, ասաց մայրիկը-մինչև չուտես սեղանից չե՛ս վերկանա։ Արի՛ էստեղ։ Տուր այդ նամակը։ Եղի՛ր բարի։ Տե՛ս, թե ինչ արեցիր։ Ելի՛ր այդ տեղից։

287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել, գիտենալ, մոտենալ:

Վճարել-վճարի՛ր-մի՛ վճարե՛ք, հաշվել-հաշվի՛ր-մի՛ հաշվե՛ք, հանել-հանի՛ր-մի՛ հանե՛ք, գումարել-գումարի՛ր-մի՛ գումարե՛ք, գողանալ-գողացի՛ր, մի՛ գողացե՛ք, բարձրանալ-բարձրացի՛ր-մի՛ բարձրացե՛ք, խաղալ-խաղա՛-մի՛ խաղացե՛ք, խոսել-խոսի՛ր-մի՛ խոսե՛ք, փորել-փորի՛ր-մի՛ փորիր, գիտենալ-գիտացի՛ր-մի՛ գիտացե՛ք, մոտենալ-մոտեցի՛ր-մի՛ մոտեցե՛ք։

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։


Ժխտական խոնարհում

Մի՛ թռվռա՛, մի՛ զբաղվի՛ր, մի՛ քնի՛ր։


289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:

Ձկների բնակարանը ծովն է-ձկների բնակարանը ծովը չէ։

Հատուկ նշված տեղով անցավ փողոց-հատուկ նշված տեղով չանցա՛վ փողոցը։

Առանց ջրի կյանք կա-Առանց ջրի կյանք չկա՛։

Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան-ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան։

Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի-առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի։

290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Այդ լճի ջրերը սառչում են:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:
Երկու գրքերն իրարից տարբերվում են։

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը-խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը։

Այդ լճի ջրերը սառչում են-այդ լճի ջրերը չեն սառչում։

Նա իր երգը հորինել է ժողովրդի համար-նա իր երգը չի հորինել ժողովրդի համար։

Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ-Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավել դիմանալ։
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով-նա չեր հեաքրքրվում ամեն ինչով։
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է-նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել։
Երկու գրքերն իրարից տարբերվում են-երկու գրքերն իրարից չեն տարբերվում։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Posted in Մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

Ներկա ժամանակ

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պարից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
Բոլոր բայերը ցույց են տալիս ներկա ժամանակաձև։
267 Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղալ:
268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք
ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:
269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին։ Բայց երբ մարդը նրա՛նց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:
270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կար։ Մոնղոլները կրակն էին պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:

Posted in Մայրենի, Ֆլեշմոբ

Խաբարբզիկ թեյնիկը

Կար չկար մի տղա կար։ Օրերից մի օր, նա որոշում է, որ պետք է իր տան համար թեյնիկ գնի։ Խանութում վաճարողը ասաց.

-Ողջույն, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

-Ողջույն, ես կուզենաի ինձ խորուրդներ տաք, թե, որ թեյնիկն է ամենից լավը։

-Այս թեյնիկը, նրան անվանում ենք խաբարբզիկ թեյնիկ։

-Կներեք, իսկ ինչո՞ւ խաբարբզիկ։

-Դե չենք կարող բացատրել։

-Լավ, դե էդ դեպքում ես գնում եմ — Ասաց տղան և գնեց։ Երբ արդեն տանն է լինում, նա թեյնիկը դնում է խոհանոցում և հենց այդ պահին նրան զանգ է գալիս գործերի հարցերով.

-Ալո, բարև ձեզ, խոսում է տնորենը։ Այսօր մենք լիքը հաճախորդներ ունենք, շտապ արի՛ էստեղ, սպասում եմ։ -Ասացին նրան գործից։

Նա միանգամից սրսգ պատրաստվեց և գնաց աշխատանքի։ Երբ դուռը շրխկացրեց շտապելուց թեյնիկն ու բոլոր խոհանոցային պարագաները աչքեր և բերան ունեցան։ Քանի, որ թեյնիկը կանգնած էր տապակայի կողքը, տապական ծանոթացրեց բոլորին թեյնիկի հետ։ Նրանք նստեցին իրար կողք և թեյնիկը սկսեց պատմել միփոքր իր մասին.

-Ես խաբարբզիկ թեյնիկն եմ — Ասաց թեյնիկը։

-Իսկ ինչո՞ւ խաբարբզիկ — Հարցրեցին նրանք բոլորով միասին։

-Դե որովհետև ինձ էդպես խանութի աշխատողներն են անվանել — Ասաց նա և նստեց։

Էդպես խոսեցին, խոսեցին և բոլորը գնացին իրենց գործերով։ Մեկել հանկարծ՝ չրխկ, գդալը ջարդեց ամանն և ասաց.

-Վայյ, այս ինչ արեցի ես, կրակն ընկա։ Բայց, որ խնթրեմ կարո՞ղ էք ոչմեկդ տիրոջը չասել։

-Այո, իհարկե — Ասացին բոլորը, իսկ թեյնիկը լուռ մնաց։ Երբ տերը տուն վերադարձավ, նա նկատեց, որ ամանը ջարդված է։ Նա շատ զարմացավ, մինչ տեսնելը, որ պատուհանը բաց էր թողել։

-Երևի քամին է ջարդել — Մտածեց նա։

Ոչ — Ասաց թեյնիկը այն կողմից — Սա գդալն է ջարդել — Ասաց նա և լռեց։ Տերը ապշած էր, բայց թեյնիկը նրան ամեն ինչ պատմեց, որ նրանք բոլորնել խոսել գիտեն — Տերն հանգստացավ և գնաց քնելու։ Երբ նա քնեց գդալը սկսեց.

-Ինչո՞ւ, ինչո՞ւ դու խաբար տվեցիր — Ասաց գդալը և սկսեց լաց լինել։

Երբ թեյնիկնել քնեց բոլորը հավագվեցին և սկսեցին փսփսալ։

-Ես հասկացա, թե ինչու է նրա անունը խաբարբզիկ թեյնիկ — Ասաց գդալը։

-Ինչո՞ւ — Հարցրեցին բոլորը։

Որովհետև նա միշտ ամեն ինչ խաբարբզիկում է։

Էդպես բոլորը հասկացան և փորձեցին զգույշ լինել, որ խաբարբզիկություն չանի թեյնիկը։

Posted in Մայրենի

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

Սովդաքար, ռոճիկ, մերձիմահ, վրդովվել, փեշակ, ծխատեր, համքար, գործակատար, վախ, վախճանվել, հոգոցի վրա, գանգատ։

Սովդաքար-վաճառական

Ռոճիկ-Աշխատավարձ

մերձիմահ-մահվան մոտ

վրդովվել-հուզվել

փեշակ-արհեստ

ծխատեր-եկեղեցական ծուխ ունեցող

համքար-արհեստակից

գործակատար-խանութի ծառայող, որ վաճառում է ապրանքները

վախ-սարսափ

վախճանվել-մահանալ

հոգոց-ախ ու վախ

գանգատ-բողոք

Բնութագրի՛ր վաճառականին։

Վաճառականը շատ չար մարդ էր, նա չեր ուզում տալ իր աշակերտի աշխատավարձը, մի հատել ուզում էր, որ նրա աշակերտի գլուխը կտրեն։ Չեր խղճում։

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

Իմ կարծիքով երիտասարդ գործակատարը ճիշտ էր պահել նրան, նա շատ ճիշտ արեց, որ խղճեց վաճառականին։

Posted in Մայրենի

Մանուկ-խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

Continue reading “Մանուկ-խան”

Posted in Մայրենի

Առաջադրանքների փաթեթ. Մանուկ-Խան

  • Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:
  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
  • Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:
Զանցել գործիքագոտուն