Posted in English, Ինքնագնահատում/անգլերենի

Ինքնագնահատում

Քանի որ 5—րդ դասարանում մինչև ուսումնական 3-րդ շրջանը միավորային գնահատական չի դրվում, սովորողին տրվում է ոչ միավորային՝ որակական գնահատական՝ բնութագրելով սովորողի ուսումնառության կարողությունները  1-ին և 2-րդ ուսումնական շրջաններում։                                  

1-ին ուսումնական շրջան

1Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների։

Սովորողը ինքնուրույն կամ ուսուցչի, ծնողի օգնությամբ լրացնում է իր լեզվական կարողությունները՝ «Բնութագրող գնահատական» վանդակում նշելով՝

Կարողանում եմ

Մասամբ եմ կարողանում

Չեմ կարողանում

Սովորողի լեզվական կարողությունները Բնութագրող գնահատական
Նկարագրել արձակուրդներն անցկացնելու նախընտրած տեսակը /ծովափին, գյուղում, ճամբարում և այլն/  Summer tusks
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների արձակուրդների վերաբերյալ  
Կազմել գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իր ամառային անցկացրած արձակուրդի մասին:
Լսել և հասկանալ գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ)
Կարդալ և հասկանալ «Գնումներ» թեմայով տեքստեր
Բացատրել իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված
Կազմել գրավոր երկխոսություններ և կարողանալ վարել այդ երկխոսությունները ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ։
Լսել և հասկանալ նախասիրությունների և հետաքրքրությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն),
Կարդալ և հասկանալ հետաքրքրությունների/հոբբիների մասին պարզ տեքստը,
Հանդես գալ իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին նախապես պատրաստված կարճ խոսքով՝բացատրելով, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ,
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների նախասիրությունների մասին
Լրացումներ
Լրացումներ ծնողի կողմից