Posted in Մայրենի

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ
ինչ-որ մեկը հարցրեց նրան.
– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
– Ինչի՞ համար։
– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:
– Շատ հնարավոր է, բայց ես…

– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:

Continue reading “ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ”